Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Զգույշ հեռախոսային խոսկացությունների ընթացքում

Զգույշ հեռախոսային խոսկացությունների ընթացքում
30.04.2026 | 11:20

Ժողովորդ ջան, եթե դուք զզվում եք Նիկոլից ու ՔՊ-ից ու դա չեք թաքցնում, ձեր իսկ ապահովության համար ու անկախ նրանից, թե ում եք պատրաստվում ընտրել՝ հեռախոսային խոսկացությունների մեջ կատեգորիկ մի կիրառեք

- փող,

- աշխատավարձ,

- վարձատրություն,

- պրեմիա,

- պրիզ,

- մանեթ,

- փարա,

- վարձ

... ախպեր, փողի անուն մի տվեք, էս կլյաուզնիկները վաղը դա կարող են ցանկացածիդ դեմ դնել:

Ընդդիմություն, սա հատկապես ձեզ ա վերաբերվում:

«Ուժեղ Հայաստան», սա հատկապես քառակուսի աստիճան ձեզ ա վերաբերվում:

Թե բա, դեմոկրատիայի բաստիոն...

Կոնստանտին ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 4151

Մեկնաբանություններ